Վրաստանի առաջին ալիքի նոր՝ «մեր վրաց լեզուն» նախագծի վրաց լեզվի առցանց օլիմպիադայի համար գրանցումը ընթացքի մեջ է
Վրաստանի առաջին ալիքի նոր՝ «մեր վրաց լեզուն» նախագծի վրաց լեզվի առցանց օլիմպիադայի համար գրանցումը ընթացքի մեջ է:
Առցանց օլիմպիադային կարող են մասնակցել ադրբեջանական և հայկական դպրոցների յոթերրորդ դասարանի աշակերտները: Առցանց օլիմպիադայի հաղթողները կստանան մրցանակներ՝ համակարգիչ, հեռուստացույց, բջջային հեռախոս: Եթե ցանկանում եք մասնակցել օլիմպիադային ապա գրանցման ձևը բացելու համար սեղմեք այստեղ:
«Վրաստանի առաջին ալիքի նոր՝ «մեր վրաց լեզուն» նախագծի շրջանակներում արդեն սկսվել է գրանցումը վրաց լեզվի օլիմպիադայի համար: Ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների յոթերրորդ դասարանի աշակերտները կարող են մուտք գործել Վրաստանի առաջին ալիքի 1tv.ge կայքում հատուկ ստեղծված էջ, որտեղ տեղադրված է «մեր վրացերեն լեզուն» նախագիծը, և լրացնել գրանցման ձևը և մասնակցել օլիմպիադային:
Սա Վրաստանի առաջին ալիքի կողմից վրացերենի ժողովրդականացման ուղղությամբ իրականացրած առաջին քայլն է: Բացի այդ ծրագրվում է անց կացնել ևս մի քանի ակտիվություն: Այս գործողությունները ուղղված կլինեն վրաց լեզվի ժողովրդականացմանը, ինչպես նաև կօգնեն ոչվրացալեզու դպրոցների աշակերտներին ավելի լավ սովորել պետական լեզուն»,- ասել է նախագծի ղեկավար Ռամիլիա Ալիևան:
«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծ է, որի նպատակն է ժողովրդականացնել վրաց լեզուն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք ակտիվություններ: