Վրաստանի Առաջին ալիքի «Մաստերշեֆ» նախագիծը՝ հեռուստադիտողի սիրելի հեռուստաշոուն
Հեռուստատեսային լսարանի ուսումնասիրությունների համաձայն՝ Վրաստանի առաջին ալիքի «Մաստերշեֆ» նախագիծը հեռուստադիտողի սիրելի հեռուստաշոուն է։ Տվյալների համաձայն՝ համեմատած տարիքային մյուս խմբերի հետ, «Մաստերշեֆը» ամենաշատը հավանում է երիտասարդ հանդիսատեսը, նախագիծը ճանաչվել է ամենահայտնի շոուն՝ 18-25 տարեկան հեռուստադիտողների 27 տոկոսի կողմից։ Հարկ է նշել, որ Վրաստանի Առաջին ալիքի համար երիտասարդ հանդիսատեսի ներգրավումը ինչպես հեռուստատեսային, այնպես էլ այլ հարթակների միջոցով և նրան բարձրորակ աուդիովիզուալ արտադրանք մատակարարելը կարևոր է։
Վրաստանում քանակական հետազոտություն է անցկացրել Հանրային հեռարձակողի հայտարարած մրցույթում հաղթող «Սոնար»-ի կողմից։ Հետազոտության նպատակն էր հեռուստատեսային շուկայի հոգե-մարքեթինգային հատվածավորումը:
Վրաստանի ութ քաղաքներում (Թբիլիսի, Ռուսթավի, Մառնեուլի, Ախալցիխե, Թելավի, Քութայիսի, Զուգդիդի, Բաթումի) հարցազրույց է անցկացվել 18 և ավելի բարձր տարիքի 2000 անձի հետ: Հետազոտության ժամանակաշրջան – 20.03.2022-28.05.2022 թթ. Ընտրություն – Շերտավորված պարզ պատահական: Նմուշառման առավելագույն սխալ, 95% վստահության երաշխիքով` 2,2%: