Վրաստանի Առաջին ալիքի լրագրող Լիկա Ալելիշվիլին՝ Եվրոպայի հեռարձակողների միության տեսահոլովակում

Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) կողմից պատրաստված տեսահոլովակում Վրաստանի Առաջին ալիքի լրագրող Լիկա Ալելիշվիլին է:

Եվրոպայի հեռարձակողների միությունը տեսահոլովակն ստեղծել է նոր կորոնավիրուսից բխած ճգնաժամի առնչությամբ, որտեղ կրկին ընդգծել է Հանրային հեռարձակողի նշանակությունը ծանր իրավիճակում, լրագրողների բարդ պայմաններում աշխատանքը և լուրերի վստահելիությունը, որն արտահայտվում է ամբողջ Եվրոպայում լսարանի ավելացմամբ:

Տեսահոլովակում մասնակցում են 18 երկրների Հանրային հեռարձակողներ, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքը: