Վրաստանի Առաջին ալիքի Կոստավայի 68 համարում գտնվող շենքը կվաճառվի աճուրդում
Վրաստանի Առաջին ալիքը աճուրդ է հայտարարել Թբիլիսիում, Կոստավայի 68 համարում գտնվող շենքի օտարացման նպատակով:
Այս հարցով այսօր անկցկացվել է հոգաբարձական խորհրդի նիստ, որտեղ շենքն աճուրդին օտարացնելու հարցն ստացել է միաձայն աջակցություն:
Աճուրդի պայմանները զետեղված են ֆինանսների նախարարության սպասարկման գործակալության «eauction.ge» պաշտոնական կայքէջում:
Նշված անշարժ գույքը գնելու վերաբեյալ, ցանկացողներն ունեն 30 օր ժամանակ:
Վրաստանի Առաջին ալիքի կողմից տրվել է խոստում, որ գնորդը տարածքը կկարողանա տնօրինել Պոլիտկովսկայա փողոցում հեռուստատեսության նոր շենքի շինարարության ավարտից հետո:
Բացի այդ, Վրաստանի Առաջին ալիքը հունիսի 9-ին հայտարարել է նոր շենքի շինարարության մրցույթ: