Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը «Տվ Պիրվելիի» եթերում ցուցադրված կեղծ տեղեկություն պարունակող սյուժեի կապակցությամբ
Հունվարի 5-ին, ժամը 20:00-ին Պիրվելի հեռուստատեսության լրատվական հաղորդման ժամանակ, Հանրային հեռուստաընկերության մասին պատրաստված սյուժեն պարունակում էր ապակողմնորոշիչ, չստուգված, կեղծ տեղեկություններ և նպատակ ուներ դիտավորյալ վնասել Վրաստանի առաջին ալիքին և նրա հեղինակությունը:
Ընդունված չափանիշ է, որ հեռարձակողը պարտավոր է ապահովել լսարանին հուսալի, ճշգրիտ տեղեկատվություն տրամադրումը և կանխել կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումը: Պիրվելի հեռուստատեսության այս սյուժեով խախտվել է օրենքով հաստատված հեռարձակման սկզբունքը՝ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը:
Մենք բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմի արտահայտում ենք գնահատում լրագրողի աշխատանքը, որի հիմնական պարտականությունն է հեռուստադիտողին տրամադրել ճշտված, ճշմարտացի տեղեկատվություն: Սյուժեի հեղինակը չի հետևել լրագրության տարրական չափանիշներին. Նա ճշգրիտ տեղեկություններ չի գտել այն մասին, թե որտեղ և ինչպես է պատրաստվել և հետո տեղադրվել այսպես կոչված «քաղաքապետարանի համերգը և Առաջին ալիքի ամանորյա եթերով ցուցադրված երաժշտական շոուն:
Համապատասխան հետաքրքրության դեպքում, մեր գործընկերների համար հասանելի կլիներ տեղեկատվությունը, որ Հանրային հեռարձակողի առաջին ալիքով դեկտեմբերի 31-ի գիշերը կայացած համերգը պատրաստվել է ամբողջությամբ Հանրային հեռարձակողի ռեսուրսներով, համաձայն ալիքի խմբագրական անկախության շրջանակներում ընդունված որոշումների:
Բացի այդ, մենք կոչ ենք անում սյուժեում մասնակցող ռեսպոդենտներին, հարցը մեկնաբանելիս այն լավ ուսումնասիրեն, որպեսզի չդառնան կեղծ տեղեկության տարածման մասնակցներ:
Հանրային հեռարձակողը դիմում է «Տվ Պիրվելիին», տեղեկատվության ճշգրտությունը ապահովելու համար, համաչափ միջոցներով և ձևով շտկել սխալ փաստերը, ինչպես նաև հերքել նախնական հայտարարությունը:
Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հեռարձակող պարտավոր է ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները , որպեսզի ապահովվի տեղեկատվության աղբյուրի և փաստերի ճշգրտությունը, ինչը լրագրողական գործունեության ամենակարևոր չափանիշն է ամբողջ աշխարհում: