Վրաստանի առաջին ալիքի հայտարարությունը լրագրողների հանդեպ սպառնալիքների փաստերի կապակցությամբ
Հանրային հեռարձակողը դիմում է Վրաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, դիվանագիտական կորպուսին, Եվրոպայի հեռարձակողների միությանը (EBU) և կոչ անում նրանց ուշադրություն դարձնել Վրաստանում ընթացող գործընթացների ժամանակ, հանրային հեռարձակողի լրագրողների վրա ազդելու, վախեցնելու և նրանց գործունեությանը կոպիտ միջամտելու փաստերին:
Վրաստանի առաջին ալիքը նոյեմբերի 8-ի իրադարձությունները լուսաբանել է անդադար եթերով, ինչպես հեռուստատեսային, ռադիո, այնպես էլ առցանց հարթակում (www.1tv.ge): Հեռուստադիտողներին տրամադրել է լրագրողական չափանիշների պաշտպանությամբ պատրաստված, փաստերի վրա հիմնված և ստուգված տեղեկատվություն: Տեղում աշխատել են մի քանի նկարահանող խմբեր, որոնք, չնայած քարեր նետելուն, ջրցան մեքենաների ու վնասված տեխնիկայի, ոչ մի վայրկյան չեն դադարեցրել հեռարձակումը, որպեսզի բևեռացված լրատվական միջավայրում հասարակությանը հաղորդեր ամբողջական և իրատեսական պատկեր:
Ցանկանում ենք նշել, որ կտրականապես անընդունելի է լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ այն ազդեցությունը, որին նոյեմբերի 8-ի հանրահավաքի ընթացքում դիմել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը, Գիգի Ուգուլավան: Ակնհայտ է, որ նրա անհիմն մեղադրանքներն ու զրույցի տոնն ուղղված էին լրագրողներին վախեցնելուն և նրանց գործունեությանը խոչընդոտելուն:
Սպառնալիքի քարոզչության շարունակություն է իրենից ներկայացնում նաև պատգամավոր, Գիորգի Կանդելակիի հայտարարությունը, որ իշխանությունների փոփոխությունից հետո կորոշվի, ընդհանրապես պետք է շարունակի գործել հանրային հեռարձակողը թե ոչ: Նման արշավները սովորաբար սկսվում են այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները չեն սիրում լրագրողների կողմից տրված հարցերը և նրանց կողմից պատրաստված ռեպորտաժները: Իհարկե, սա նույնպես նպատակ ունի վախեցնել լրագրողներին և հնազանդեցնել նրանց:
Ցանկանում ենք ընդգծել, որ հանրային հեռարձակողը երկրի ժողովրդավարական ինստիտուտներից մեկն է, նրա գործունեությունը կարևոր գործոն է հասարակության զարգացման համար, ուստի նրա անկախությունը երաշխավորված է սահմանադրությամբ: Առաջին ալիքի առաքելությունից ելնելով, նրա խմբագրական քաղաքականությունը երբեք չի լինի իրավիճակի սրման նպաստողը – նա միշտ հավատարիմ կմնա լրագրության բարձր չափանիշներին և լուսաբանման հիմնական սկզբունքներին. ճշգրտություն, անկողմնակալություն, արդարություն, ինչը նշանակում է, որ մենք իրական տեղեկատվություն ենք տրամադրում քաղաքացիներին, այլ ոչ թե կուսակցական հարթակից երևացող պատկեր:
Ցավոք, այսօր վրացական լրատվամիջոցները զգալիորեն ազդվում են քաղաքական ազդեցությունների կողմից, դրանք կտրուկ բևեռացված են, և այդ իրողության շնորհիվ որոշ կուսակցությունների համար անընդունելի է նրանց ազդեցությունից ազատ լրատվամիջոցների առկայությունը, հանրային հեռարձակողի տեսքով: Այդ նպատակով իրականացվում է սպառնալիքների և վախի արշավ, որպեսզի լրագրողներին բարոյապես ենթարկելու ճանապարհով ստեղծեն իրենց համար ցանկալի տեղեկատվական դաշտ:
Մենք ցանկանում ենք արտահայտել մեր մտահոգությունը, որ ժողովրդական պաշտպանը չի նկատում և չի արձագանքում մեր լրագրողների նկատմամբ բռնության փաստերին:
Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնաքարն է, որի իրականացնելը անհնար կլինի վախեցած լրագրողների կողմից: Հանրային հեռարձակողը լիովին կպաշտպանի իր լրագրողների անկախությունը ցանկացած ազդեցությունից և մենք վստահ ենք, որ մեր ջանքերին կաջակցեն հասարակությունը և մեր միջազգային գործընկերները: