Վրաստանի առաջին ալիքը արձագանքել է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների, մամուլում լուսաբանման հետազոտությանը, որը Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ, կատարվել է՝ երկու վրացական կազմակերպությունների – «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիա» և «Ինտերնյուս Վրաստանի» կողմից:
Հրապարակված զեկույցների հանդեպ հանրային հեռարձակողն ունի մի շարք դիտողություններ, որոնց հիմնական հասցեատերը «Լրագրողական էթիկայի խարտիան» է:
Այս կազմակերպության վերջնական զեկույցները, ինչպես նախկինում հրապարակված միջանկյալ զեկույցները, ծառայում են հանրային հեռարձակողի վարկաբեկմանը, նպաստում են Առաջին ալիքի խմբագրական քաղաքականության վերաբերյալ թյուր կարծիքների ձևավորմանը և բնութագրվում են հեռարձակողի նկատմամբ առանձնակի կողմնակալ մոտեցումներով:
Հիմնվելով հանրային հեռարձակողում ընթացող անկախ ընտրական մոնիտորինգի արդյունքներին, որոնք պարբերաբար հրապարակվում էին առաջին ալիքի կայքում, մենք վերանայել ենք խարտիայի կողմից հրապարակված զեկույցների սխալ, անտրամաբանական և չարդարացված ասպեկտները:
Խարտիայի մոնիտորինգի ծառայության վերլուծաբաններն առանձնահատուկ արժանապատվությամբ ներկայացնում են իրենց մոնիտորինգի որակական մասը և ընդգծված է, որ դա վերջնական գնահատման հիմնական հիմքն է: Ընտրական հեռարձակման որակական վերլուծությունը, դրա հետագա գործնական կիրառման տեսանկյունից, ակնհայտ է, մեզ համար կլիներ կարևոր, եթե չլինեին Առաջին ալիքի գնահատման գործում խարտիայի կողմից օգտագործած բոլորովին անընդունելի մոտեցումները:
Նախ նշենք, որ զեկույցում ոչինչ չի ասվում ընտրական գործընթացը լուսաբանելու ժամանակ, Առաջին ալիքի լրագրողների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության և ընտրական գործընթացը լուսաբանելիս նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերի մասին: Խարտիայի կողմից իրականացվում էին հենց այն հաղորդումների մոնիտորինգը, որոնք հաշվետու ժամանակահատվածում բազմիցս լուսաբանվել են նմանատիպ հանցավոր գործողություններ: Այդ թվում հոկտեմբերի 4-ին, «Ախալի կվիրա» հաղորդմանը պատրաստվել է 15 րոպեանոց պատասխան սյուժե, տարբեր լրատվամիջոցների կողմից առաջին ալիքի դեմ տարածած ապատեղեկատվության մասին: Խոսքը Մառնեուլիում, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ լրագրողների վրա հարձակման մասին է, որտեղ այլ լրագրողների հետ միասին տուժել է նաև Առաջին ալիքի օպերատորը, իսկ նրա տեսախցիկը կոտրվել է: Այս սյուժեն, ինչպես և շատ այլ պատմություններ, մնացին խարտիայի ուշադրությունից այնկողմ: Հավանաբար միայն այն պատճառով, որ դա առաջացնում էր համերաշխության զգացում Առաջին ալիքի հանդեպ և չէր կարող գնահատվել որպես կառավարությանը և իշխող կուսակցությանը հավատարիմ ալիք, որը լրագրողական էթիկայի խարտիան անընդհատ և միանշանակորեն շեշտում է յուրաքանչյուր զեկույցում:
Առաջին ալիքի հանդեպ բացասական նախատրամադրվածության և սուբյեկտիվ մոտեցման դրսևորում ենք համարում նաև այն փաստը, որ նույն ձևաչափերին, լրատվական թողարկումներում ընտրական սուբյեկտների համար հավասար տրամադրված ժամանակին, խարտիան տվել է տարբեր գնահատականներ: «Մոամբե»-ի հասցեին նշվում է, որ այս «ձևաչափը չի կարող ընտրողներին տրամադրել սպառիչ տեղեկատվություն, այն դեպքում երբ այլ լրատվամիջոցների նկատմամբ, «այս ձևաչափը նպաստել է ընտրողներին ավելի լավ տեղեկացնելուն»:
Անհամապատասխան և կողմնակալ է նաև, երբ Միացյալ ընդդիմության հանրահավաքների լուսաբանումը լրատվամիջոցներից մեկի կողմից ընդգծվել է և գնահատվել այս կերպ. «Ակտիվ լուսաբանել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները և ընտրություններից հետո միասնական ընդդիմության կողմից կազմակերպված բոլոր ցույցերը, այն միշտ իրադարձությունների սրտում է և բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն է տալիս արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները», մինչդեռ Առաջին ալիքի նույն հանրահավաքների լուսաբանումն ամբողջովին անտեսվել է: Զկույցում չի պատկերվել «Մոամբեի» և «Ախալի կվիրայում» միասնական ընդդիմության ցույցերի ուղիղ, անխափան և մասնատված կադրով լուսաբանումը: Նոյեմբերին ընթացող ցույցերի ժամանակ Առաջին ալիքը մի շարք հատուկ և ոչ ստանդարտ հաղորդումներ էր նվիրել հանրահավաքների լուսաբանմանը (Միացյալ ընդդիմության հանրահավաքների ուղիղ հեռարձակման ընդհանուր ժամանակը ՝ 20:50:16):