Վրաստանի Առաջին ալիքի հաղորդումներն ու նախագծերը ներկայացված են «Heart of Europe» միջազգային փառատոնին
Վրաստանի Առաջին ալիքի հաղորդումներն ու նախագծերը ներկայացված են «Heart of Europe» միջազգային փառատոնին

2021 թվականի նոյեմբերին Լեհաստանի Հանրային հեռարձակողի նախաձեռնությամբ կանցկացվի «Heart of Europe» միջազգային հեռուստատեսային փառատոնը։

Մրցույթին, որն անցկացվելու է հիբրիդային ռեժիմով, կմասնակցեն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի Հանրային հեռարձակողները և այն նպատակ ունի մասսայականացնել հեռուստատեսային արտադրությունը տարածաշրջանում և ուժեղացնել հանրային լրատվամիջոցները:

Վրաստանի Առաջին ալիքը ներկայացրել է արտադրանքը տարբեր անվանակարգերում՝ «Ծաղրածուների օրացույց» վավերագրական ֆիլմ, «Ռանինա» ժամանցային-երաժշտական ​​շոու, «Գրադարակ» մանկապատանեկան հաղորդում, «Փրկարարներ», «Բեմ» թվային նախագիծ:

Հաղթող նախագծերը կհայտարարվեն նոյեմբերի 5-ին կայանալիք մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ: Նոյեմբերի 3-ից նոյեմբերի 30-ը հեռուստադիտողները կարող են ներկայացված ֆիլմերն ու հաղորդումները դիտել առցանց, որոնք հասանելի կլինեն հետևյալ հասցեով:

Մրցույթին մասնակցում են 12 երկրների Հանրային հեռարձակողների ավելի քան 80 նախագծեր։