Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենը հանդիպել է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության ղեկավարին
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջիլիեն Ստիրկին և առաքելության անդամներին:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է ալիքի ընթացիկ և ապագա նախագծերին, առանձնապես ընդգծվել է նախընտրական ժամանակաշրջանը և այդ գործընթացնում Հանրային հեռարձաողի դերը:
Ջիլիեն Ստիրկը մանրամասն զրուցել է, ինչ չափանիշներով և մեխանիզմներով են ուսումնասիրելու ընտրական գործընթացը ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդները:
«Որպես առաքելության ղեկավար, հանդիպմանը զրուցել եմ մեր դերի, դիտորդների և այն մասին, թե ինչպես կուսումնասիրեն նրանք ընտրությունների տարբեր ասպեկտները: Ինչպես գիտեք, մեր դերը կայանում է նրանում, որպեսզի ապահովենք ընտրական գործընթացը համապատասխանության մեջ լինի միջազգային ժողովրդավար չափանիշների, ԵԱՀԿ-ի սկզբունքների և Վրաստանի ազգային օրենսդրության հետ:
Մեկ շաբաթ է, գտնվում ենք այստեղ և այս փուլում հավաքում ենք տեղեկություն: Հանդիպում ենք մամուլի ներկայացուցիչներին, քաղաքական կուսակցություններին, պետական ինստիտուտներին և քաղաքացիական հանրությանը: Ամենուր մեզ դիմավորում են ջերմորեն»,- հայտարարել է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջիլիեն Ստիրկը: