Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին Մոլդովայի Հանրային հեռարձակողի հրավերով, լրագրողների համար անցկացրել է առցանց վարպետաց դաս
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին Մոլդովայի Հանրային հեռարձակողի հրավերով, լրագրողների համար անցկացրել է առցանց վարպետաց դաս

Մոլդովայի Հանրային հեռարձակողի հրավերով, Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին մոլդովացի լրագրողների համար անցկացրել է առցանց վարպետաց դաս:

«Management of TV production» վարպետաց դասն իրականացվում է Մոլդովայի հանրային հեռարձակողի (TRM) թրեյնինգ-կենտրոնի կողմից, «Մոլդովացի լրագրողների և մեդիա-պրոֆեսիոնալների ապագա սերնդի ստեղծագործական հասարակություն» նախագծի շրջանակներում և ֆինանսավորված է Մոլդովայի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության կողմից:

Վարպետաց դասի նպատակն է, պրոդյուսերներին, ռեժիսորներին և խմբագիրներին օգնել հեռուստատեսային ծրագրավորման գիտելիքի խորացման և հեռուստադիտողի հետ կայուն հարաբերություն ձևավորելու գործում:

«Հավատում ենք, որ Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին մասնակիցների հետ կկիսվի իր փորձով և կծանոթացնի հանրային մամուլի կառավարման մոդելը»,- հայտարարել է թրեյնինգ-կենտրոնի ղեկավար, դոկտոր Նատալիա Բերեգոյը: