Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենը հանդիպել է Հայաստանի պատվիրակության հետ
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է Հայաստանի պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված են ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտում աշխատող փորձագետներ, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ (բարեփոխումների պլանավորման և իրականացման համար պատասխանատու անձինք):
Հյուրերը շրջել են Հանրային հեռարձակողի տաղավարներով, ծանոթացել ինտեգրված լրատվականի աշխատանքի սկզբունքին։
«Վրաստանի Առաջին ալիքը Եվրոպայի հեռարձակողների ընտանիքի ակտիվ անդամ է և սերտ համագործակցում է աշխարհի առաջատար հեռարձակողների հետ։ Ուստի Հանրային հեռարձակողը մեր տարածաշրջանում եվրոպական մոդելային լրատվամիջոցների զարգացման լավ օրինակ է, և հետաքրքիր փորձի փոխանակումը միշտ օգտակար է», – ասաց Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:
Այցը կներառի նաև մի շարք հանդիպումներ/քննարկումներ Վրաստանի մեդիա փորձագետների, Հաղորդակցության հանձնաժողովի, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումները նախատեսված են «Հայաստան-Վրաստան քաղաքականության երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Հանուն ժողովրդավարության ազգային ջանք» ամերիկյան հիմնադրամի կողմից։ Միջոցառումը կազմակերպում են «Բազմազգ Վրաստան-ընդհանուր քաղաքացիական շարժումը» և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը (Հայաստան):