Վրաստանի առաջին ալիքի եթերի մոնիտորինգը նախընտրական ժամանակաշրջանում
Հանրային հեռարձակողը նախընտրական մոնիտորինգ է իրականացնում հետևյալ հարթակներում.
- Վրաստանի առաջին ալիք
- Վրաստանի ռադիո
Ո՞րն է մոնիտորինգի նպատակը
Մոնիտորինգի նպատակն է հաշվել նախընտրական ժամանակահատվածում լուսաբանված տեղեկության քանակային բաղադրիչները:
Ո՞րն է մոնիտորինգի գործիքը
Մոնիտորինգի գործիքը հատուկ մոնիտորինգի համար ստեղծված ծրագիրն է (TVAnalytics):
Ծրագրում տեղեկության տեղադրումը ապահովում են տարբեր հարթակների և հաղորդումների յուրահատկությունների նախատեսմամբ պատրաստված մոնիտորները
Ինչ մեթոդաբանություն է կիրառվելու նախընտրական մամուլի մոնիտորինգի համար
Մոնիտորինգը կվերաբերի Վրաստանի առաջին ալիքի և Վրաստանի ռադիոյի հասարակական-քաղաքական ուղղության հաղորդումներին:
Հետևյալ տվյալները հաշվարկվելու են միջազգային չափանիշներին համապատասխան
- Թեման լուսաբանվում է հատկացված ժամանակի համաձայն
- Սուբյեկտի ուղղակի և անուղղակի լուսաբանում, ըստ հատկացված ժամանակի
- Թեմայի լուսաբանումը տոնով (դրական, բացասական, չեզոք)
Ժամանակը հաշվելու է, երբ սուբյեկտը
- Երևում է կադրում
- Խոսում է կադրում
- Լսվում է նրա ձայնը
- Նրա մասին խոսում են մյուսները
Լուսաբանման տոնը սուբյեկտին տրվում է այն ժամանակ, երբ նա խոսում է իր կամ այլ սուբյեկտների մասին, ինչպես նաև այն ժամանակ, երբ նրա մասին խոսում են անուղղակիորեն: Բացի սուբյեկտին հատկացված ժամանակը հաշվելուց, գնահատվում է նաև հատկացված ժամանակի տոնայնությունը: Ուշադրություն է դարձվում լրագրողի կամ պատասխանողի տեքստին, ինչպես նաև պատմության ամբողջ համատեքստին: Մոնիտորինգը արտացոլում է սուբյեկտին հատկացված ընդհանուր ժամանակի գնահատումը ըստ տոնայնության: