Վրաստանի Առաջին ալիքն ամեն շաբաթ հրապարակելու է լուսաբանված թեմաների քանակական տվյալները:
Հատուկ ստեղծված մոնիտորինգի ծրագրի միջոցով հաշվում են հեռարձակողի կողմից բոլոր թեմաների լուսաբանման քանակը, ինչպես հեռուստատեսային, այնպես էլ՝ ռադիո և առցանց լուսաբանումը:
Ծրագիրը հնարավորություն ունի, տվյալները վերստուգվեն յուրաքանչյուր թեմայով առկա կոնկրետ հղումով, որը կապահովի մոնիտորինգի վավերականությունը:
Տարբեր թեմաների լուսաբանման քանակական տվյալները պարբերաբար կհրապարակվեն: Մոնիտորինգը շահագրգիռ անձանց կօգնի, առավել մանրամասն ծանոթանալ Հանրային հեռարձակողի գործունեությանը և ստանալ տեղեկություն Առաջին ալիքի բոլոր երեք հարթակներով լուսաբանված թեմաների մասին: