Վրաստանի Առաջին ալիքը Զուգդիդիի քաղաքապետի թեկնածուներին հրավիրում է բանավիճելու
Վրաստանի Առաջին ալիքը Զուգդիդիի քաղաքապետի թեկնածուներին հրավիրում է բանավիճելու

Ընթացիկ ընտրական ժամանակաշրջանում Վրաստանի Առաջին ալիքը մշտապես ժամանակ է տրամադրում ընտրությունների մասնակից սուբյեկտներին:

Պատգամավորների միջև երեք անգամ կայացել է բանավեճ, որին մասնակցել է 14 թեկնածու:

Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով, Վրաստանի Առաջին ալիքը մեկ անգամ ևս հրավիրում է բանավեճին մասնակցելու՝ Զուգդիդիի քաղաքապետի թեկնածուներին և ստանձնում պատասխանատվություն, որ բանավեճը կանցկացվի միջազգային չափանիշներով և անաչառ միջավայրում: