Վրաստանի Առաջին ալիքը վետերան աշխատակիցներին պարգևատրել է ոսկե անցաթղթերով
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին պարգևատրել է ալիքի վետերան աշխատակիցներին:
Հեռարձակողի 6 աշխատակիցներին, ովքեր արդեն 40 տարի է աշխատում են հեռուստատեսությունում, ի նշան հարգանքի և երախտագիտության, փոխանցվել են ոսկե անցաթղթեր և նվերներ:
Վետերան աշխատակիցների պարգևատրման ավանդույթն արդեն 4-րդ տարին է, շարունակվում է:
Ինչպես հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, ոսկե անցաթղթերով հեռուստատեսությա վետերան աշխատակիցների պարգևատրումը կրում է խորհրդանշական բնույթ:
Եթերի ռեժիսոր Մարինե Պապաշվիլին հայտարարել է, որ հեռուստատեսությունում աշխատելու 40 տարիները մեծ կենսափորձ է: