Վրաստանի Առաջին ալիքը սկսում է հրապարակել նախընտրական մեդիա-մոնիտորինգի արդյունքները
Օգոստոսի 13-ից Հանրային հեռարձակողը ներքին մոնիտորինգ կանցկացնի2021 թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքապետարանի ներկայացուցչական մարմնի՝ սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի / ինքնակառավարվող համայնքի ղեկավարի ընտրությունների լուսաբանման:
Մոնիտորինգի նպատակն է հաշվել դիտարկվող սուբյեկտներին հատկացված ժամանակի քանակական տվյալները:
Մոնիտորինգն իրականացվում է հատուկ ստեղծված ծրագրի միջոցով՝ յուրաքանչյուր գրառման վրա նշելով հեռուստածրագրի / ռեպորտաժի հղումը, իսկ լուսաբանված տեղեկատվությունը մշակվում է վերապատրաստված մոնիտորների կողմից` հաշվի առնելով տարբեր հարթակների և հաղորդումների առանձնահատկությունները:
Մոնիտորինգի մեթոդաբանությունը հիմնված է միջազգային պրակտիկայի վրա:
Մեդիա-մոնիթորինգի առանձին բաղադրիչները մշտապես կհրապարակվեն մոնիտորինգի ընթացքում, իսկ ամբողջական զեկույցը՝ ընտրական գործընթացի ավարտից հետո: