Վրաստանի առաջին ալիքը Շալվա Շավգուլիձեին և Լադո Կախաձեին առաջարկում է բանավեճ
Վրաստանի առաջին ալիքը հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով, բանավեճի է հրավիրում խորհրդարանի միջանկյալ ընտրությունների երկրորդ տուր անցած ՝ «ազատ ժողովրդավարներ – եվրոպական Վրաստան» բլոկի թեկնածու, Շալվա Շավգուլիձեին և «վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, Լադո Կախաձեին:
Համաձայնության դեպքում, բանավեճի ձևաչափը հնարավոր կլինի համաձայնեցնել:
Վրաստանի առաջին ալիքը «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ, միջանկյալ ընտրությունների առաջին տուրում անց է կացրել բանավեճ 14 թեկնածուների մասնակցությամբ: Բանավեճ է կայացել նաև քաղաքապետի թեկնածուների միջև: