Վրաստանի Առաջին ալիքը պարգևատրել է հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների «Մեր վրաց լեզուն» առցանց-օլիմպիադայի հաղթողներին
Վրաստանի Առաջին ալիքը պարգևատրել է հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների համար հայտարարված «Մեր վրաց լեզուն» առցանց-օլիմպիադայի հաղթողներին:
Նախագծի հաղթողներին փոխանցվել են հատուկ մրցանակներ: Հատուկ մրցանակներով պարգևատրվել նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի և գրականության ուսուցիչները:
«Մեր վրաց լեզուն» առցանց-օլիմպիադային մասնակցելու ցանկություն էր հայտնել ոչ վրացալեզու դպրոցների մոտ 200 աշակերտ: Հարցազրույցի արդյունքում եզրափակիչ փուլ անցավ 7-րդ դասարանի 44 աշակերտ: Նախագիծն իրականացվել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ:
Վրաստանի Առաջին ալիքի տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն հաջողություն է մաղթել հաղթողներին և մրցույթի մասնակիցներին և խոսել նախագծի նշանակության մասին:
«Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և իհարկե, հաղթողներին: Այս երեխաներն առաջին ծիծեռնարկներն են: Այս մրցույթով, նման միջոցառումներով և համալիր մոտեցումներով, ժողովրդականացվում է վրաց լեզուն այն շրջաններում, որտեղ բնակվում են մեր երկրի քաղաքացի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»,- հայտարարել է Վասիլ Մաղլափերիձեն:
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Թինաթին Բերձենիշվիլին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի դեսպանությանը, որը ֆինանսավորել է «Մեր վրաց լեզուն» առցանց-օլիմպիադան:
Վրաստանի Առաջին ալիքով հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների աշակերտների համար հայտարարված «Մեր վրաց լեզուն» առցանց-օլիմպիադան մեկնարկել էր հունիսի 4-ին:
Ինչպես հայտարարել է «Մեր վրաց լեզուն» առցանց-օլիմպիադայի ղեկավար Ռամիլյա Ալիևան, նախագծի գլխավոր նպատակը վրաց լեզվի ժողովրդականացումն է: