Վրաստանի Առաջին ալիքը պարգևատրել է ֆիշինգ ֆորում ուսանողական կինոփառատոնի հաղթողներին

20:57, 27.06.2022

Վրաստանի Առաջին ալիքը պարգևատրել է Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական ​​համալսարանի կողմից կազմակերպված Ֆիշինգ ֆորում ուսանողական կինոփառատոնի հաղթողներին։

Հանրային հեռարձակողը փառատոնի մրցանակային ֆոնդի փոխանցել է 5000 լարի է, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած նախագծերին նյութատեխնիկական բազայով է աջակցել ՝ ծրագրի իրականացման տարբեր փուլերի համար։

Հանրային հեռարձակողը երկրում վրացական օրիգինալ հաղորդումների և վավերագրական ֆիլմերի խոշորագույն արտադրողներից է: Բացի այդ, այն նպատակ ունի աջակցել և ներդրումներ կատարել այս ոլորտում արտադրության համար:

«Վրաստանի Առաջին ալիքը կարևոր ներդրող է մշակույթի և ստեղծարար արդյունաբերության մեջ, որը նպաստեում է վրացական արտադրության աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Հեռարձակողը վրացական կինոարտադրության համատեղ արտադրության և համաֆինանսավորման համար ներդրել է մոտ 50 000 լարի , որը ներառում է վավերագրական և գեղարվեստական ​​ֆիլմերի և այս ուղղությամբ նախագծերի ֆինանսավորում»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։ .

ֆիչինգ ֆորում արդյունաբերական նախագիծը կազմակերպվել է Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական ​​համալսարանի կողմից կազմակերպված ուսանողական կինոփառատոնի շրջանակներում՝ Վրաստանի Առաջին ալիքի, Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։

Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի կողմից հովանավորվող ֆիլմերը մի շարք հաջողություններ են գրանցել վրացական և միջազգային փառատոներում, այդ թվում՝ Լևան Կոգուաշվիլիի «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը, որը նկարահանվել է Առաջին ալիքի համատեղ արտադրությամբ, որն արժանացել է երեք «Օսկար»-ի:

Նմանատիպ