Վրաստանի Առաջին ալիքը օլիմպիական կոմիտեի կողմից պարգեւատրվել է սպորտային իրադարձությունների լավագույն լուսաբանման համար
«Pullman Tbilisi Axis Towers» հյուրանոցում տեղի ունեցած Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու նիստից հետո Վրաստանի Առաջին ալիքը օլիմպիական կոմիտեի կողմից պարգևատրվել է սպորտային թեմաների լավագույն լուսաբանման համար։
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հատուկ մրցանակ է ստացել։
«Նախ շնորհավորում եմ մեր ալիքին ու սպորտի թիմին։ Մենք այնտեղ ենք, որտեղ անցկացվում են վրացական սպորտի կարևորագույն իրադարձությունները։ Մեզ համար կարևոր են բոլոր այն մրցաշարերը, որտեղ մասնակցում են վրացի մարզիկները»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։
«Pullman Tbilisi Axis Towers» հյուրանոցում ամփոփվել են 2022 թվականի մարզական արդյունքները և 13 անվանակարգերում ճանաչվել են լավագույնները։