Վրաստանի Առաջին ալիքը ոչ վրացալեզու դպրոցների համար սկսում է վրաց լեզվի առցանց-օլիմպիադա (վիդեո)
Վրաստանի Առաջին ալիքն սկսում է նոր նախագիծ: «Մեր վրաց լեզուն» նախագծի նպատակն է վրացերենի ժողովրդականացումը: Նախագծի շրջանակներում նախատեսված են բազմաթիվ ակտիվություններ: Նախագծի մաս է կազմում Վրաստանի շրջաններում ոչ վրացալեզու դպրոցների համար վրաց լեզվի առցանց-օլիմպիադան:
Այս տարի նախագիծն իրականացվում է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ:
Օնլայն-օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների 7-րդ դասարանի աշակերտները: Նախագծի յուրաքանչյուր մասնակցին կփոխանցվի մասնակցության վկայագիր, իսկ երեք հաղթողներ կպարգևատրվեն մրցանակներով: Կպարգևատրվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի և գրականության ուսուցիչները:
Նախագծի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կանցկացվեն հանելուկախաղեր (վիկտորինա), հարցին ճիշտ պատասխանելու դեպքում, ոչ վրացալեզու դպրոցի աշակերտները կստանան խրախուսիչ նվերներ:
Ինչպես հայտարարում է նախագծի ղեկավար Ռամիլյա Ալիևան, այս տարի օլիմպիադան կանցկացվի 7-րդ դասարանի աշակերտների միջև, որին կմասնակցեն հայերեն և ադրբեջաներեն դպրոցի աշակերտները:
Նրա խոսքով, նախագիծը դարձել է «Առաջին ալիք – կրթություն» նախագծի մաս և հեռուստատեսության շրջանակներում կանցկացվեն բազմաթիվ ակտիվություններ վրաց լեզվի ժողովրդականացման ուղղությամբ:
«Առաջին ալիք – կրթություն» նախագծի եթեր են հեռարձակվում վրաց լեզվի դասընթացներ ոչ վրացալեզու դպրոցների համար: Կարծում եմ, նախագծի շրջանակներում կունենանք բազմաթիվ ակտիվություններ:
Օնլայն-օլիմպիադան կունենա երեք հաղթող, երեք հաղթողներն էլ կպարգևատրվեն մրցանակներով: Այս տարի «Մեր վրաց լեզուն» նախագիծն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ, որի համար շնորհակալություն ենք հայտնում նրանց: Կոչ եմ անում բոլոր աշակերտներին, ակտիվ ներգրավվել նախագծին: Լրացուցիչ տեղեկության համար կարող են այցելել նախագծի ֆեյսբուքյան էջ, որտեղ կանցկացվեն վրաց լեզվի հետ կապված վիկտորինաներ»,- հայտարարել է Ալիևան: