Վրաստանի Առաջին ալիքը միացել է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվան
Վրաստանի Առաջին ալիքը տարբեր միջոցառումներով ակտիվորեն ներգրավված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում։ Արդեն չորրորդ տարին է՝ նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրը, Հանրային հեռարձակողի շենքն ավանդաբար վառվում է կարմիր գույնով։
Իրազեկման ուղղությամբ աշխատելուց բացի, հեռարձակողն ինքը ձեռնարկում է ակտիվ և արդյունավետ քայլեր՝ լինի դա ընթացիկ հարցերի լուսաբանում, թե կազմակերպչական որոշումներ։
Գենդերային հավասարության խթանման խնդիրն ինտեգրված է Հանրային հեռարձակողի գրեթե բոլոր հաղորդումներում։ Հրատապ և խնդրահարույց թեմաները, ինչպես նաև լավագույն օրինակներն ու հաջողության պատմությունները լուսաբանվում են ընթացիկ հաղորդումներում:
Աղջիկներին լավ կրթություն և աշխատանքի հավասար հնարավորություններ ապահովելը նրանց հզորացման նախապայմանն է: Նշենք, որ Վրաստանի Առաջին ալիքը կազմակերպության հիման վրա ապահովել է աղջիկների ընդգրկումը վիդեոօպերատորների պրակտիկայի ծրագրում: Տվյալ դեպքում նպատակն է խրախուսել կանանց զբաղվածությունը գենդերային կարծրատիպային մասնագիտություններում։
2020 թվականին հեռարձակողը գործնականում կիրառել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գենդերային խմբի կողմից մշակված «All Things Being Equal» փաստաթուղթը, որը ստեղծվել է 11 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ գենդերային խմբի նախագահ Թինաթին Բերձենիշվիլիի գլխավորությամբ։
Գենդերային հավասարակշռությունը պաշտպանելու նպատակով Վրաստանի Առաջին ալիքը «BBC»-ի հետ համատեղ իրականացնում է «50:50» նախագիծը, որի նպատակն է առաջիկա տարիներին գենդերային հավասարակշռության հասնել եթերում-ռադիո և հեռուստատեսությունում, ինչպես նաև առցանց հարթակում։ Ներկայում 20 երկրների 70 կազմակերպություններ իրականացնում են նախագիծը։ «BBC»-ի հետ ստորագրված հուշագրի շրջանակներում նշված նախագիծը Վրաստանի Առաջին ալիքում կիրականացվի մի քանի տարի։
2022 թվականին Հանրային հեռարձակողը հաստատել է սեռական ոտնձգությունների կանխարգելման և արձագանքման մեխանիզմը, որի վրա համատեղ աշխատել են Վրաստանի Առաջին ալիքի թիմը և «UN Woman»-ի ներկայացուցիչները։ Փաստաթուղթը նպատակ ունի բարձրացնել աշխատակիցների իրազեկությունը աշխատավայրում սեռական ոտնձգությունների մասին, կանխել նմանատիպ փաստերը կազմակերպությունում և ներառում է համապատասխան արձագանքման մեխանիզմ։