Վրաստանի Առաջին ալիքը միացել է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվան
Վրաստանի Առաջին ալիքը միացել է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվան։ Այս օրը Վրաստանի Առաջին ալիքի շենքն ավանդաբար վառվել է կարմիր գույնով։
Ինչպես նշել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, Հանրային հեռարձակողը մի քանի տարի ակտիվորեն ներգրավված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում։
«Մի քանի տարի մենք ակտիվորեն միանում ենք կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային արշավին։ Այս արշավի կարևորության մասին խոսելն ավելորդ է, քանի որ կանանց նկատմամբ բռնության խնդիրն առկա է ամբողջ աշխարհում։ Վրաստանի Առաջին ալիքը ոչ միայն կհեռարձակի քարոզարշավը, որը կմեկնարկի այսօր և կտևի 16 օր, այլ նաև կազմակերպությունում նախատեսել ենք իրազեկվածության բարձրացման աշխատանքներ։ Ուրախ եմ, որ մեր կազմակերպչական մշակույթն այս առումով շատ առողջ է»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։
Այսօր մեկնարկեց 16-օրյա քարոզարշավը, որն ամեն տարի անցկացվում է ամբողջ աշխարհում 1991 թվականից։ Դրան միանում են 187 երկրներ և ավելի քան 5 000 կազմակերպություններ։ Այդ թվում է Վրաստանը։ Արշավի նպատակն է նպաստել բռնության կանխարգելմանը` բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը կանանց նկատմամբ բռնության խնդիրների վերաբերյալ: