Վրաստանի Առաջին ալիքը մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը նշում է առանձնահատուկ հեռուստատեսային ծրագրով

Վրաստանի Առաջին ալիքը մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը նշում է առանձնահատուկ հեռուստատեսային ծրագրով և հեռուստադիտողին ողջ օրվա ընթացքում կառաջարկի անդադար եթեր:

Մայիսի 26-ին, առավոտյան 10:00-ից Վրաստանի Առաջին ալիքի հեռուստադիտողը հնարավորություն կունենա առավոտից հետևել մեր տոնական ծրագրին, ինչ է կատարվում Ռուսթավելու պողոտայում և ինչպես է երկիրը նշում անկախության օրը:

Լրագրողները կմիանան բոլոր այն կետերից, որտեղ մայիսի 26-ին նախատեսված են միջոցառումներ:

Ուղիղ եթերով կարող եք դիտել Ազատության հրապարակում երդմնակալության արարողությանը և «Մոամբե»-ի միացումը շքերթից: