Վրաստանի Առաջին ալիքը կիրականացնի վիդեո-օպերատորի մասնագիտական պատրաստման ծրագիր
Մասնագիտական պատրաստման և վերապատրասստման ծրագրերի իրականացման իրավունքի խորհրդի որոշմամբ, Վրաստանի Առաջին ալիքը կիրականացնի վիդեո-օպերատորի մասնագիտական պատրաստման ծրագիր:
Անվճար պատրաստման ծրագիրն անցնելիս մասնակիցները ձեռք կբերեն հեռուստատեսությունում օպերատոր աշխատելու գործնական հմտություններ և տեսական գիտելիք, կծանոթանան արդի հեռուստաարտադրության անհրաժեշտ տեխնիկային:
Գործնական պարապմունքները կանցնեն Առաջին ալիքի շենքում:
Ինչպես հայտարարում է նախագծի ղեկավար Բեսո Օրմոցաձեն, Առաջին ալիքն ունի օպերատորներին վերապատրաստելու համար նյութական բոլոր ռեսուրսները: