Վրաստանի Առաջին ալիքը հյուրընկալում է տարբեր սերնդի աշխատակիցների, լրագրողների և հեռուստահաղորդավարների
Վրաստանի Առաջին ալիքը հյուրընկալում է տարբեր սերնդի աշխատակիցների, լրագրողների և հեռուստահաղորդավարների։
«Շնորհակալություն հավատարմության համար». այս անվանման միջոցառումը տեղի է ունեցել Վրաստանի Առաջին ալիքի շենքի ամենահին, առաջին ստուդիաներից մեկում։
Ինչպես նշել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, այսօր հեռուստատեսությունում են մարդիկ, ովքեր աշխատել են այստեղ և շատ են սիրում հեռուստատեսությունը։
«Առաջին ալիքը դարձավ 66 տարեկան։ Այսօր հեռուստատեսություն են եկել այստեղ աշխատած մարդիկ, ովքեր շատ են սիրում հեռուստատեսությունը։ Նրանք խորհրդանշական կերպով հավաքվելու են Առաջին ստուդիայում, ստուդիան հենց նրանք են այդպես անվանակոչել։ Կարծում եմ՝ մեզ շատ ջերմ երեկո է սպասվում։ Մեր նպատակն է միավորել 66 տարվա պատմությունը և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ում մենք շատ ենք սիրում, ովքեր աշխատել են մեզ հետ, աշխատում են մեզ հետ և կշարունակեն աշխատել ապագայում»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։