Վրաստանի Առաջին ալիքը հայտարարել է նոր շենքի շինարարության մրցույթ: Առաջին ալիքի շենքը տեղակայված է լինելու Պոլիտկովսկայա փողոցի 31 համարում:
Վրաստանի Առաջին ալիքը շինարարության թույլտվություն է ստացել երկամյա աշխատանքներ տանելու արդյունքում, մայիսի 28-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մրցույթի պայմաններին կարող են ծանոթանալ գնումների միասնական էլեկտրոնային համակարգում:
Նշված մրցույթը կարելի է տեսնել հետևյալ հասցեով. https://tenders.procurement.gov.ge/:
Քանի որ Կոստավայի փողոցում գտնվող շենքը վթարային է, գործող մենեջմենթը և ալիքի հոգաբարձական խորհուրդը 2017 թվականին դիմել էին էկոնոմիկայի նախարարությանը և նախարարության որոշմամբ, ալիքին փոխանցվել է երկու հեկտար հողամաս Պոլիտկովսկայայի փողոցում: 2017 թվականին Վրաստանի առաջին ալիքի մենեջմենթը հայտարարել էր մրցույթ և նոր շենքի տեսքն ընտրելու ընտրությունն առաջարկվել էր հասարակությանը:
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեի հայտարարությամբ, Վրաստանի Առաջին ալիքի շենքը պետք է կառուցվի և այդ որոշումն այլընտրանք չունի: