Վրաստանի Առաջին ալիքը Հարության պատարագի հեռարձակման ազդանշանը կփոխանցի բոլոր հեռարձակողներին
Վրաստանի Առաջին ալիքը Հարության պատարագի հեռարձակման ազդանշանը կփոխանցի բոլոր հեռարձակողներին

Վրաստանի Առաջին ալիքը, ստեղծված իրավիճակից ելնելով, կայացրել է որոշում, Սամեբայի աթոռանիստ տաճարում Հարության պատարագի հեռարձակման ժամանակ բոլոր հեռարձակողներին փոխանցել ազդանշան:

Որոշման նպատակն է, բնակչության համար առավելագույն կերպով հասանելի լինի հեռարձակումը և հնարավորություն ունենան, առանց տանից դուրս գալու հետևել տոնական պատարագին:

Հիշեցնենք, որ Առաջին ալիքը Հարության պատարագը հեռարձակելու է բոլոր հարթակներից՝ Առաջին ալիքի և Վրաստանի ռադիոյի եթերով, www.1tv.ge կայքէջով և Վրաստանի Առաջին ալիքի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջով: