Վրաստանի Առաջին ալիքը համագործակցության հուշագիր է ստորագրել մշակույթի նախարարության հետ
Վրաստանի Առաջին ալիքը համագործակցության հուշագիր է ստորագրել Մշակույթի նախարարության հետ։
Կողմերը համաձայնել են խթանել վրացական մշակույթը, մշակութային բազմազանությունը, այդ թվում՝ մշակութային ժառանգության հուշարձանները, և բարձրացնել իրազեկվածությունը այս ուղղությամբ։
Համագործակցությունը ներառում է համատեղ նախագծերի ստեղծում և միջոցառումների անցկացում, ինչպես նաև աուդիովիզուալ ստեղծագործությունների և այլ ստեղծագործական նախագծերի իրականացում։ Գործող օրենսդրության շրջանակներում կողմերը միմյանց կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն։
Փաստաթուղթը ստորագրել են Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն։