Վրաստանի Առաջին ալիքը գնել է նոր տեխնիկա, որը տեխնիկական վերազինման 45 միլիոն կազմող ծրագրի մասն է:
Հավաքածուի մեջ կլինի խմբագիրների և պրոդյուսերների մեծ նյուս-ռումի համակարգչային համակարգը, որի արժեքը մոտ 8 միլիոն լարի է:
Ինչպես հայտարարում է ալիքի տեխնիկական նօրեն Գոչա Քումսիաշվիլին, նոր տեխնիկան Առաջին ալիքին հնարավորություն կտա բարձր, համաշխարհային չափանիշներին համաձայն նկարահանել, մոնտաժել և արխիվացնել լուրերը:
«Նախագծի շրջանակներում կառուցվում է մի քանի մեծ եթերային-ռեժիսորական և լուրերը կլուսաբանվեն դրա միջոցով: Սա փաստացի աննախադեպ իրողություն է Վրաստանի պատմության մեջ և կարելի է ասել, որ մերձավոր արտասահմանում նույնիսկ չի կառուցվել նման մեծ և ժամանակակից արտադրության համալիր: Աշնանը և ձմռանը կանցկացվեն ինտենսիվ դասընթացներ և բոլոր աշխատակիցները կբարելավեն որակավորումը»,- նշում է Գոչա Քումսիաշվիլին: