Վրաստանի Առաջին ալիք - Նոր եթերաջրջանի նախապատրաստական աշխատանքներ

Վրաստանի Առաջին ալիքի հերթական եթերաշրջանի ավարտից անմիջապես հետո սկսվել է նախապատրաստությունը նոր սեզոնի համար, որհ կլինի առավել բազմազան։ Հանրային հեռարձակողի հեռուստատեսային ալիքների ղեկավար Ռուսուդան Մանջգալաձեն հայտարարում է, որ Վրաստանի Առաջին ալիքի համար նախորդ եթերաշրջանը եղել է շրջադարձային և հաջորդ սեզոնի ծրագրումը լուրջ մարտահրավեր է։

«Շատ կարևոր էր նախորդ եթերաշրջանը Վրաստանի Առաջին ալիքի համար, կասեի նույնիսկ շրջադարձային, քանի որ այն նախագծերով, որոնք նախորդ սեզոնին ներկայացրեցինք մեր հեռուստադիտողին, տեղի ունեցավ հեռուստադիտողի վերադարձ, այս ամենից ելնելով, առավել բարդ է և հետաքրքիր, իրոք լուրջ մարտահրավերի առջև են, երբ ծրագրում ենք նոր եթերաշրջանը։

Վրաստանի առաջին ալիքի ողջ ստեղծագործական խումբը կվերադառնա թարմ էներգիայով, կրկին հետաքրքիր ճանաչողական, ժամանցային հաղորդումներով, մեգաշոուներով, սպորտային և համաշխարհային նշանակության մրցաշարերով։ Այնպես որ, պետք է լինեք Առաջին ալիքի հավատարիմ հեռուստադիտողը» ,- հայտարարում է Ռուսուդան Մանջգալաձեն: