Վրաստանի Առաջին ալիք - «Մենք՝ Ուկրաինայի համար»
Վրաստանի Առաջին ալիք - «Մենք՝ Ուկրաինայի համար»

Վրաստանի Առաջին ալիքը Կարմիր խաչի հետ միասին, ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի և ի համերաշխություն Ուկրաինայի հանրային հեռարձակողի, կանցկացնի բարեգործական երաժշտական ​​մարաթոն՝ «Մենք՝ Ուկրաինայի համար»։

Մարաթոնը Վրաստանի առաջին ալիքի ուղիղ եթերով կհեռարձակվի մարտի 1-ին, ժամը 22:00-ին և դրան մասնակցելու հնարավորություն (SMS կամ բանկային փոխանցման միջոցով) կունենա մասնակցել ցանկացած մարդ:

Հաշվեհամար

GE84BG0000000533473787 

GE44TB7406736120100003

Կամ զանգահարեք ցանկացած ցանցից. 16 222

Զանգի արժեքը 1 լարի է։

Բարեգործական երաժշտական ​​մարաթոնը Եվրոպական հեռարձակողների միության անդամների նախաձեռնությունն է և կմեկնարկի վաղը լեհական TVP-ի եթերում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի կանցկացվի Կարիտասի համերգ: «Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական երաժշտական ​​մարաթոնը կցուցադրվի երեքշաբթի՝ Վրաստանի Առաջին ալիքով։

«Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական մարաթոնը, որը կազմակերպել է Վրաստանի Առաջին ալիքը, կանցկացվի մարտի 1-ին: Մենք Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հետ ունենք սերտ համագործակցություն և սա համերաշխության նշան է, որը պետք է ունենա իրական արդյուն»,- ռեժիսոր Թինաթին Բերձենիշվիլին։

Ինչպես նշել է Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ Նաթիա Լոլաձեն, մարաթոնի ընթացքում կատարված նվիրատվությունը կփոխանցվի Ուկրաինայի Կարմիր Խաչին։

«Նվիրատվություն կատարեք ուկրաինացի ժողովրդի համար: Այսօր, ինչպես երբեք, Ուկրաինայի մեր բարեկամներն աջակցության կարիք ունեն։ Ձեր նվիրատվությունը կփոխանցվի Ուկրաինայի Կարմիր Խաչին: Ուզում ենք հիշեցնել, որ ուկրաինական Կարմիր խաչը օգնում և կանգնած է բոլոր նրանց կողքին, ովքեր օգնության կարիք ունեն»,- ասել է Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահը։

«Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական երաժշտական ​​մարաթոնին կմասնակցեն վրացի հայտնի երգիչները, ինչպես նաև կկատարվեն հայտնի դրվագներ վրացական Առաջին ալիքի երաժշտական ​​նախագծերից։