Վրաստանի Առաջին ալիքը Կարմիր խաչի հետ միասին, ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի և ի համերաշխություն Ուկրաինայի հանրային հեռարձակողի, կանցկացնի բարեգործական երաժշտական մարաթոն՝ «Մենք՝ Ուկրաինայի համար», որը ուղիղ եթերով կհեռարձակվի մարտի 1-ին և դրան մասնակցելու հնարավորություն (SMS կամ բանկային փոխանցման միջոցով) կունենա ցանկացած մարդ:
Բարեգործական երաժշտական մարաթոնը Եվրոպական հեռարձակողների միության անդամների նախաձեռնությունն է և կմեկնարկի վաղը լեհական TVP-ի եթերում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի կանցկացվի Կարիտասի համերգ: «Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական երաժշտական մարաթոնը կցուցադրվի երեքշաբթի՝ Վրաստանի Առաջին ալիքով։
«Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական մարաթոնը, որը կազմակերպել է Վրաստանի Առաջին ալիքը, կանցկացվի մարտի 1-ին: Մենք Ուկրաինայի Հանրային հեռարձակողի հետ ունենք սերտ համագործակցություն և սա համերաշխության նշան է, որը պետք է ունենա իրական արդյուն»,- ռեժիսոր Թինաթին Բերձենիշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ Նաթիա Լոլաձեն, մարաթոնի ընթացքում կատարված նվիրատվությունը կփոխանցվի Ուկրաինայի Կարմիր Խաչին։
«Նվիրատվություն կատարեք ուկրաինացի ժողովրդի համար: Այսօր, ինչպես երբեք, Ուկրաինայի մեր բարեկամներն աջակցության կարիք ունեն։ Ձեր նվիրատվությունը կփոխանցվի Ուկրաինայի Կարմիր Խաչին: Ուզում ենք հիշեցնել, որ ուկրաինական Կարմիր խաչը օգնում և կանգնած է բոլոր նրանց կողքին, ովքեր օգնության կարիք ունեն»,- ասել է Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահը։
«Մենք՝ Ուկրաինայի համար» բարեգործական երաժշտական մարաթոնին կմասնակցեն վրացի հայտնի երգիչները, ինչպես նաև կկատարվեն հայտնի դրվագներ վրացական Առաջին ալիքի երաժշտական նախագծերից։