Վրաստանի անվտանգության ծառայություն. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Կարելիի մունիցիպալիտետի Կնոլևի գյուղի մոտակայքում գտնվող օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Կարելիի մունիցիպալիտետի Կնոլևի գյուղի մոտակայքում գտնվող օկուպացված տարածքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու:

Ըստ Վրաստանի անվտանգության ծառայության նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալուն պես Պետական ​​անվտանգության ծառայությունը ակտիվացրել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Անօրինական կալանավորման ևս մեկ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

«Ակտիվացվել են բոլոր գործող մեխանիզմները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար։

«Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», -հայտնում են Վրաստանի անվտանգության ծառայությունից։