Վրաստանի Անվտանգության ծառայություն. Դիրբի գյուղի մերձակայքում գտնվող օկուպացված տարածքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի երկու քաղաքացիներն ազատ են արձակվել
Տրիստան Մուշկիաշվիլին և Վալերի Թեթրուաշվիլին, որոնք ապօրինի կերպով ձերբակալվել են Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Քարելիի մունիցիպալիտետի Դիրբի գյուղի մոտ գտնվող օկուպացված տարածքում, ազատության մեջ են և գտնվում են կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Այս մասին տեղեկություն է տարածում Պետական անվտանգության ծառայությունը։
Ըստ Վրաստանի Անվտանգության ծառայության այս փուլում Տրիստան Մուշկիաշվիլիի և Վալերի Թեթրուաշվիլիի հետ կալանավորված ևս մեկ անձ շարունակում է մնալ անօրինական կալանքի տակ, ակտիվ աշխատանքներ են տարվում նրան հնարավորինս արագ ազատ արձակելու ուղղությամբ։
«Նշված անձանց ապօրինի կալանքից ազատելու գործընթացում ակտիվ են եղել ինչպես Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) անմիջական մասնակցությամբ գործող «թեժ գծի» մեխանիզմը:
Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ շարունակում է ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում ապօրինի բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։