Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ Թբիլիսիի մի քանի փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

10:16, 26.05.2026

Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ Թբիլիսիի մի քանի փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։

Ինչպես նշված է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Ռուսթավելի պողոտայում Ազատության հրապարակի ուղղությամբ, Զուրաբ Ճիճինաձե փողոցի խաչմերուկից առաջ գտնվող ճանապարհային հատվածում, երթևեկությունը կսահմանափակվի մինչև մայիսի 27-ի ժամը 08:00-ն՝ Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառման կապակցությամբ։

Գերատեսչության աղորդմամբ, այս ընթացքում Ռուսթավելի պողոտայից եկող տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել դեպի Գիա Ճանտուրիա փողոց, որտեղից նրանք կշրջվեն ձախ, կանցնեն Ճանտուրիա և Վիրսալաձե փողոցներով, կհասնեն Մտկվարի գետի աջ ափ և կմիանան Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոցին։

«Ազատության հրապարակում և հարակից տարածքում երթևեկությունը սահմանափակված կլինի։ Բացի այդ, մինչև մայիսի 28-ի վերջը երթևեկությունը սահմանափակված կլինի Նախագահական նստավայրի մոտակայքում՝ Աթոնելի փողոցում։

Սոլիկո Վիրսալաձեի և Գիորգի Ճանտուրիա փողոցներից Աթոնելի փողոցի ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Իտալիայի փողոցով՝ Չոր կամրջի ուղղությամբ, մինչդեռ Չոր կամրջից Աթոնելի փողոցի ուղղությամբ շարժվող վարորդները կօգտագործեն Վիրսալաձեի և Ճանտուրիայի փողոցները։

Զվիադ Գամսախուրդիայի անվան Մտկվարի գետի աջ ափից (Ռենա Աբժանդաձե փողոցից) դուրս եկող տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Վախթանգ Օրբելիանի փողոց, ապա՝ Մտկվարի փողոցի ուղղությամբ։

Բացի այդ, մինչև մայիսի 28-ը երթևեկությունը սահմանափակված է չոր կամրջի մոտակայքում՝ Իտալիայի և Աթոնելի փողոցներում։

Սահմանափակման ժամանակահատվածում Զաարբրյուկենի հրապարակից չոր կամրջի ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Մտկվարի գետի աջ ափի ուղղությամբ (Ջովաննի Սկուդիերի փողոցով), մինչդեռ Վիրսալաձե փողոցից դեպի Չոր կամուրջ շարժվող մեքենաները կշարժվեն դեպի Աթոնելի փողոց, այնուհետև կշրջվեն աջ՝ դեպի Ճանտուրիա փողոց», – ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ