Վրաստանի անկախության օրը նշելու նպատակով Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրը՝ Քրիստոսի արձանը, լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանի անկախության օրը նշելու նպատակով Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրը՝ Քրիստոսի արձանը, լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով, – այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության, անկախության օրը Վրաստանի դեսպանատների նախաձեռնությամբ նշվում է աշխարհի ավելի քան 50 քաղաքում։
«Ամբողջ աշխարհում Վրաստանի դեսպանատների կազմակերպմամբ սկսվել է անկախության օրվա տոնակատարությունը։ Վրաստանի դիվանագիտական առաքելությունները տարբեր միջոցառումներով նշում են այս օրը։ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրը՝ Քրիստոսի արձանը, լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով։
Նշենք, որ անկախության օրը Վրաստանի դեսպանատների կազմակերպմամբ նշվում է աշխարհի ավելի քան 50 քաղաքում», – նշված է հաղորդագրության մեջ։