Վրաստանի Անկախության կոմիտեի ռազմական կենտրոնի գնդակահարված անդամների հիշատակը հարգելու համար Վակեի այգում բացվել է հուշանկյուն
Վրաստանի Անկախության կոմիտեի ռազմական կենտրոնի գնդակահարված անդամների հիշատակը հարգելու համար Վակեի այգում բացվել է հուշանկյուն։
100 տարի է անցել այն պահից, երբ Կոտե Աբխազին, Ալեքսանդր Անդրոնիկաշվիլին, Վարդեն Ծուլուկիձեն, Ռոստոմ Մուսխելիշվիլին, Գիորգի Խիմշիաշվիլին և այլոք գնդակահարվեցին հակասովետական ապստամբություն կազմակերպելու փորձի համար։ Այս օրվան և սպանված ընտանիքի անդամներին հարգանքի տուրք մատուցելու համար Վակեի այգում, որտեղ նրանք գնդակահարվել էին, վրացական կառավարության և պատրիարքարանի մասնակցությամբ, Թբիլիսիի քաղաքապետարանը կազմակերպել էր հիշատակի անկյուն։
Անկյունում տեղադրված է տեղեկատվական տախտակ, տապանաքար և մոմակալ։ Մայրաքաղաքի քաղաքապետը, խորհրդարանի նախագահը և այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել զոհված զինվորկանների հիշատակին և ծաղիկներով զարդարել հուշահամալիրը։
Միջոցառմանը ներկա էին Անկախության կոմիտեի զինվորական կենտրոնի գնդակահարված անդամների հետնորդները։ Քահանան օրհնեց հիշատակի անկյունն ու խաչը և հոգեհանգստի կարգ կատարեց ննջեցյալների հոգիների համար։