Վրաստանի անջատողական տարածաշրջաններում տեղաշարժման ժամանակ խաղաղ բնակիչներին կրկին ձերբակալում են. Դոմինիկ Ռաաբ
Վրաստանում խաղաղ քաղաքացիներին կրկին ձերբակալում են Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատողական տարածաշրջաններում տեղափոխվելիս,- այս մասին ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպմանը ելույթ ունենալիս, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համադաշնության և զարգացման հարցերով պետքարտուղար, Դոմինիկ Ռաաբը:
Բրիտանացի դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ-ի տարածաշրջանում նկատելի են ընթացող հակամարտություններն ու Հելսինկյան սկզբունքների կոպիտ խախտումներ:
Դոմինիկ Ռաաբի հայտարարությամբ, տարածաշրջանային կայունությունն ու բնակչության վրա ազդեցությունն աղետալի հետևանքներ են ունենում, որոնք ի հայտ եկան Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ հակամարտությունում, երբ ռմբակոծվեցին խաղաղ բնակիչները:
Բրիտանացի դիվանագետը որպես տարածաշրջանային անկայունության օրինակ, բերում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ազատ տեղաշարժի սահմանափակումը, ինչպես նաև Մոլդովայում խաղաղ բնակչության տեղաշարժի խնդիրները և Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները: