Վրաստանի ԱԳՆ. ԵՄ պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկի վերաբերյալ տեղի է ունեցել տեխնիկական թյուրըմբռնում, հարցը համարվում է լուծված
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ ԵՄ պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկի մուտքի հետ կապված տեղի է ունեցել թյուրըմբռնում։
Ինչպես նշում են գերատեսչությունում, եղել է կապ ԵՄ կողմի հետ, և հարցը համարվում է լուծված։
«Տեղի է ունեցել տեխնիկական թյուրըմբռնում։ Այս հարցով մենք կապ ենք ունեցել ԵՄ կողմի հետ, նրանց տրվել է համապատասխան պարզաբանում, և հարցը համարվում է փակ», – հայտարարել են նախարարությունից։
Ավելի վաղ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հաստատել էր, որ մայիսի 21-ին պատվիրակության անդամ Սայմոն Վանդերբրուկին Թբիլիսիի օդանավակայանում մուտք գործելու իրավունք չի տրվել։ Նրանց խոսքով՝ այդ կապակցությամբ Վրաստանի ԱԳՆ-ին ուղարկվել է նոտա, և Վրաստանի իշխանությունները բանավոր ներողություն են խնդրել։