Վրաստանի ԱԳՆ. Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարն ու անձնակազմը մնում են տեղում
Վրաստանի ԱԳՆ. Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարն ու անձնակազմը մնում են տեղում

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարն ու անձնակազմը մնում են տեղում։ Բացի այդ, նախարարությունը խորհուրդ է տալիս Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցներին ցանկության դեպքում ընտանիքի անդամներին հեռացնել Կիևից։

«Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարն ու անձնակազմը մնում են տեղում։ Վրացի դիվանագետներին խորհուրդ է տրվել ցանկության դեպքում որոշում կայացնել ընտանիքի անդամների հեռացման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների «անկախությունը»։ Որոշման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։