Վրաստանի ԱԳՆ. Վարչապետի աշխատակազմի հետ համակարգմամբ, ակտիվորեն աշխատում ենք Աֆղանստանում գտնվող Վրաստանի մի քանի քաղաքացիների վերադարձի ուղղությամբ
Արտաքին գործերի նախարարությունը, վարչապետի աշխատակազմի հետ համակարգմամբ, ակտիվորեն աշխատում է Աֆղանստանում գտնվող Վրաստանի մի քանի քաղաքացիների վերադարձի ուղղությամբ, – հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն:
Նրանց խոսքով, մեր քաղաքացիները, որոնք Աֆղանստանում մասնավոր կապալառուներ են, այսօր օգնության համար դիմել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը:
«Նախարարությունը, այլ գերատեսչությունների հետ միասին, անմիջապես ներգրավվեց Աֆղանստանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացին: Հաղորդակցություն է հաստատվել ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ գործատու ընկերության հետ: Այդ թվում, ներկայումս մենք ակտիվ շփման մեջ ենք ուկրաինական կողմի հետ՝ մեր քաղաքացիներին Աֆղանստանից իրենց օդանավով տարհանելու համար, ինչի համար վրացական կողմը շնորհակալ է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը», – ասվում է հայտարարության մեջ:
Թալիբներն այսօր պաշարել են Աֆղանստանի մայրաքաղաքը: Բանակցություններ էին ընթանում Աֆղանստանի կառավարության և խմբավորման անդամների միջև՝ իշխանության խաղաղ փոխանցման համար: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Աֆղանստանի նախագահը որոշել է լքել երկիրը: