Վրաստանի ԱԳՆ. Շվեյցարիան, որպես միջնորդ, պատրաստ է ջանքերն ակտիվորեն ուղղել իրավիճակի լիցքաթափմանը
Վրաստանի ԱԳՆ. Շվեյցարիան, որպես միջնորդ, պատրաստ է ջանքերն ակտիվորեն ուղղել իրավիճակի լիցքաթափմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված վիճակը և վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունենում օկուպացված գոտու երկայնքով:

Շվեյցարական կողմը, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, գործընթացի հետագա լիցքաթափման համար ընդգծել է կողմերի հաղորդակցության, առավելագույն ներգրավվածության  և համատեղ ջանքերի նշանակության մասին:

Բացի այդ, պատրաստակամություն է հայտնվել, որպես միջնորդ Վրաստանի և Ռուսաստանի միջև, բոլոր ջանքերը գործադրի՝ խաղաղության և կայունության ապահովման համար: