Ուկրաինայում պատերազմական իրավիճակի հետ կապված, հաշվի առնելով քաղաքացիների տեղաշարժն ու կենտրոնացումը, ԱԳՆ-ն որոշում է կայացրել Լվովում ստեղծել լրացուցիչ հյուպատոսական կետ՝ քաղաքացիներին օգնելու համար։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Անձնագիր չունենալու դեպքում հյուպատոսական ծառայությունը կտա «վերադարձի վկայական», որը թույլ կտա քաղաքացուն վերադառնալ հայրենիք։
Վերադարձի փաստաթուղթ ստանալու ցանկություն կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Լվովի հյուպատոսության հետ 24 ժամվա ընթացքում հասանելի թեժ գծի հեռախոսահամարներով՝ +380 (63) 376 77 68; +380 (63) 376 73 64»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։