Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցում է Հայիթիում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է Հայիթիում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին:
«Մենք խորապես վշտացած ենք Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի համար: Մենք մեր մտքերով զոհվածների ընտանիքների և ընկերների հետ ենք: Վրաստանը կարեկցում է Հայիթիի ժողովրդին և նրանց մաղթում ուժ և ողբերգությունից տուժածներին շուտափույթ ապաքինում», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Երեկ Հայիթի կղզում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 300 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 2000-ը: