Վրաստանի ԱԳՆ. Մենք խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից անցկացված հանրաքվեները և անօրինական բռնակցումը
Վրաստանի ԱԳՆ. Մենք խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից անցկացված հանրաքվեները և անօրինական բռնակցումը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության կողմից անցկացված հանրաքվեները և անօրինական բռնակցումը, որը Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններն ուժային մեթոդներով փոխելու բացահայտ ակտ է,- հայտարարում են Վրաստանի ԱԳՆ-ում:

«Ռուսաստանի այս անօրինական գործողությամբ հերթական անգամ կոպտորեն խախտվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք պաշտպանում են բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Սահմանները ուժով փոխելու փորձեր ապրած Վրաստանը երբեք չի ճանաչի Ուկրաինայի շրջաններում իրականացվող այսպես կոչված հանրաքվեների արդյունքները և ևս մեկ անգամ հստակ նշում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», – ասված է Վրաստանի ԱԳՆ-ում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և անջատողական առաջնորդները «համաձայնագրեր» են ստորագրել Խերսոնի, Զապոռոժյեի, Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։