Վրաստանի ԱԳՆ. Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ ընկերներին այս դժվարին պահին, մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի ընտանիքներին և ընկերներին
Վրաստանի ԱԳՆ. Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայ ընկերներին այս դժվարին պահին, մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի ընտանիքներին և ընկերներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

Ինչպես նշվում է ԱԳՆ նամակում, պաշտոնական Թբիլիսին իր ցավակցությունն է հայտնում ողբերգության զոհերի ընտանիքներին և մտերիմներին։

«Հայաստանի Երևան քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին տեղեկությունը ցնցող է: Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և մեր համերաշխությունը հայտնում մեր հայ ընկերներին այս դժվարին պահին»,- ասված է ԱԳՆ նամակում։

Օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, զոհվել է 5, վիրավորվել՝ 61 մարդ։