Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում օգոստոսի 16-ին Վրաստանից Բելառուսի Հանրապետություն իրականացված չվերթի վերաբերյալ:
Ինչպես նշված է ԱԳՆ-ի տեղեկության մեջ, Բելառուսի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը օգոստոսի 6-ից գտնվում էր Վրաստանում, սակայն վերջին օրերին Բելառուսի Հանրապետությունում զարգացած իրադարձությունների պատճառով անհրաժեշտ է դարձել նրա անհապաղ վերադարձը Մինսկ:
«Հաշվի առնելով, որ Բելառուսի հետ ավիաչվերթները սահմանափակ են և դեսպանը պետք է անհապաղ մեկներ Մինսկ, կայացվեց որոշում նրան կառավարական ինքնաթիռով տեղափոխելու մասին:
Բելառուսի Հանրապետությունը Վրաստանի բարեկամ երկիրն է, որի հետ մեզ կապում է սերտ համագործակցություն երկկողմ ձևաչափում:
Մեր կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի Բելառուսում խնդիրները լուծվեն միայն խաղաղ ճանապարհով»,- նշված է Վրաստանի արտաքին գերատեսչությունում: