Վրաստանի ԱԳՆ. Հաշվի առնելով Բելառուսի եւ Վրաստանի հարաբերությունները, Աբխազիայի և Ցխինվալիի «անկախության» ճանաչման հարցն օրակարգում չկա
Վրաստանի ԱԳՆ. Հաշվի առնելով Բելառուսի եւ Վրաստանի հարաբերությունները, Աբխազիայի և Ցխինվալիի «անկախության» ճանաչման հարցն օրակարգում չկա

Հաշվի առնելով Բելառուսի եւ Վրաստանի հարաբերությունները, Աբխազիայի և Ցխինվալիի «անկախության» ճանաչման հարցն օրակարգում չկա,- հայտարարում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունում պարզաբանում են, որ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցից առանձին հատվածներ են տարածվել ռուսական լրատվամիջոցներում՝ հասցեական շեշտադրումներով ու մեկնաբանություններով։

«Հաշվի առնելով Բելառուսի եւ Վրաստանի հարաբերությունները, Աբխազիայի և Ցխինվալիի «անկախության» ճանաչման հարցն օրակարգում չկա։ Բելառուսն այս հարցում հավատարիմ է մնում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:

Ինչ վերաբերում է Բելառուսի Հանրապետության նախագահի՝ ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցին, ապա նրա հարցազրույցից հատվածներ, ինչպես միշտ, ռուսական ԶԼՄ-ները նպատակաուղղված շեշտադրումներով են մեկնաբանում և տրամադրում հանրությանը»,- ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարի Նարչեմաշվիլին։

Խոսքը ռուսական հրատարակությունների տեղեկությունների մասին է, որ Լուկաշենկոն չի բացառում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը: Լրագրողը Լուկաշենկոյից հետաքրքրվել է, թե երբ է Բելառուսը պատրաստվում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, Լուկաշենկոն պատասխանեց. «Իսկ կա՞ դրա անհրաժեշտությունը, երբ տեսնեմ և նախագահն ասի, որ դրա կարիքը կա»: