Վրաստանի ԱԳՆ-ը զգուշացնում է Եվրամիության և Շենգենի անդամ պետություններ մեկնել ցանկացողներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է Եվրամիության և Շենգենի անդամ պետություններ մեկնել ցանկացողներին:
Գերատեսչությունը հիշեցնում է Եվրամիության/Շենգենի անդամ պետություններ մեկնել ցանկացողներին, նախքան մեկնելը կարգավորել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են սահմանը հատելու համար:
Ինչպես հայտարարում են նախարարությունում, Եվրամիության/Շենգենի անդամ պետություններում Վրաստանի դեսպանությունները չունեն իրավական որևէ լծակ, որ սահմանապահի կողմից օրինական կերպով պահանջված փաստաթղթերի բացակայության դեպքում միջամտեն նրա գործունեությանը: